Մատչելիության հղումներ

Առաջին համահայկական ծրագրավորման մարաթոնը Երեւանում


Մրցույթի նպատակն է տարբեր երկրներում գովազդել Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը եւ հայ ծրագրավորողների հմտություններն ու ներուժը, ներկայացնել Հայաստանը որպես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրավիչ հեռանկար ունեցող երկիր: «Սորսիո» ընկերության մարքեթինգի եւ վաճառքի բաժնի տնօրեն Գայանե Դալլաքյանը նշեց, որ մրցույթին կարող են մասնակցել առանց տարիքային սահմանափակման բոլոր այն անձինք, ովքեր տիրապետում են բաց կոդով ծրագրավորման տեխնոլոգիաներին:

«Աշխատանքի մասին մասնակիցները տեղեկանալու են հոկտեմբերի 14-֊ին՝ մարաթոնի սկսվելուց մեկ ժամ առաջ, որպեսզի նախօրոք չկարողանան պատրաստվել», - նշում է նա:

Ծրագրավորման «Վեբ օփեն սորս» մարաթոնը գովազդվում է մի շարք միջազգային կայքերում, ինչի շնորհիվ էլ արտասահմանում բնակվող հայերը կարող են տեղեկանալ այս մասին: Մարաթոնին կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ մինչեւ երեք հոգուց բաղկացած խմբեր:

Ներկայումս միայն հայտնի է, որ կազմկոմիտեի նախագահը լինելու է «Օփեն Սոֆթ Քոնսալթ» ընկերության նախագահ Հովհաննես Ավոյանը, իսկ մյուս անդամները դեռ ընտրվում են:

Ծրագրավորման մարաթոնից 4-5 օր անց webos2006.com ինտերնետային կայքում կհրապարակվեն 3 հաղթողների անունները: Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 1 միլիոն 200 հազար դրամ, որն էլ կբաշխվի մասնակիցների միջեւ: Հովանավորների շնորհիվ խրախուսական գումարներ կտրվեն նաեւ մյուս մասնակիցներին:

Կայքում մարաթոնից հետո դեռ մեկ տարի ներկայացված կլինեն լավագույն մասնակիցների աշխատանքները, ինչն էլ հնարավորություն կտա այդ ոլորտի ընկերություններին ծանոթանալ երիտասարդների աշխատանքներին եւ ձեռք բերել երիտասարդ, բանիմաց աշխատակիցներ:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG