Մատչելիության հղումներ

Աջափնյակի թաղապետի պաշտոնին հավակնում է չորս թեկնածու


Երեւանի Աջափնյակ համայնքի թաղապետի պաշտոնին հավակնում է չորս թեկնածու:

Այսօր, երբ ավարտվեց թեկնածուների առաջադրման ժամկետը,
ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սամվել Երանյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ վերջինը առաջադրման հայտ է ներկայացրել գլխավոր դատախազի կրտսեր եղբայրը՝ Ռուբեն Հովսեփյանը:

Իրենց թեկնածություններն են առաջադրել նաեւ «Ոգու փորձություն» հասարակական կազմակերպության անդամ Նորիկ Գալստյանը, Ազգային ժողովի պատգամավոր Մանուկ Գասպարյանի ղեկավարած «Ժողովրդավարական ուղի» կուսակցության Աջափնյակի կառույցի ղեկավար Իշխան Արշակյանը եւ Դաշնակցության անդամ, «Իրավագիտության կովկասյան կենտրոնի» տնօրեն Գագիկ Սարգսյանը:

Բոլոր 4 թեկնածուներն էլ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության անդամ են:

Աջափնյակի թաղապետի ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 29-֊ին:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG