Մատչելիության հղումներ

Անդրանիկ Մարգարյան. «Վրաստանի շրջափակումը մեզ վրա չի ազդում»


Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր խորհրդարանում հայտնել է, որ Ռուսաստանի կողմից Վրաստանի նկատմամբ իրականացվող շրջափակումը Հայաստանի վրա չի ազդում:

«Քանի որ Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանային բոլոր անցակետերը փակ էին, մենք դեռ հունիսից զրկված էինք Լարսով բեռներ տեղափոխելու հնարավորությունից»,֊ - փաստեց վարչապետը՝ հավելելով. -֊ «Միաժամանակ, վրացական կողմի հետ պայմանավորվածություններ ունենք Բաթումիի եւ Փոթիի նավահանգիստների նորմալ գործարկման վերաբերյալ»:

«Եթե դրությունը շատ սրվի եւ որոշակի գործընթացներ տեղի ունենան, Հայաստանը կկղզիանա, եւ կվտանգվի մեր անվտանգությունը: Գործելու տեղ մենք չունենք: Մենք պարզապես մեր մտահոգությունն ենք հայտնում»,֊ - ասաց Անդրանիկ Մարգարյանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG