«Հայոց Աշխարհ» թերթի խմբագրականն այսօր անդրադառնալով Հայոց ցեղասպանության ներքաղաքական արծարծումներին՝ շեշտել է. - «Դժվար է ընկալել, մանավանդ համակերպվել այն իրողության հետ, որ Ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերը հակառակորդներ ունեն նաեւ Հայաստանում»։ «Ճիշտ է, նրանք թուրքերի պես բարձրաձայն չեն ժխտում Ցեղասպանության բուն փաստը եւ բացահայտորեն չեն պահանջում Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգից հանել այն։ Փոխարենը ամեն կերպ ջանում են նսեմացնել Ցեղասպանության ճանաչման գործընթացում առկա հաջողությունները եւ փորձում հարցը նենգափոխել եւ տեղափոխել բոլորովին այլ հարթություն»։ «Մեզանում, հերթական անգամ կարեւորագույն խնդիրները նենգափոխվելով, ծառայեցվում են զուտ ներքաղաքական պայքարի տրամաբանությանը», - արձանագրել է թերթի խմբագրականը։
«Հայկական ժամանակ»-ի խմբագրականն, իր հերթին, Հայոց ցեղասպանության հարցը դիտարկելով Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության համատեքստում, առանձնացրել է. - «ԵՄ-ում այսօր շատերն են կասկածում, որ Թուրքիայի հետ անդամակցության հարցով բանակցություններ սկսելը ճիշտ որոշում էր, բայց պրոցեսն արդեն իսկ սկսված է: Եվ առավել եւս այս համատեքստում շատ-շատերի համար Հայոց ցեղասպանության հարցը ամենահարմար նահանջի ճանապարհն է, եթե հանկարծ Թուրքիայի մտքով անցնի կատարել ԵՄ-ի կողմից առաջադրված բոլոր պահանջները»: Այսինքն, ըստ խմբագրականի՝ «եթե Թուրքիային ԵՄ անդամ դարձնելու իմաստով մերժելու քաղաքական փաստարկներ չգտնվեն, կամ այդ փաստարկները հարմար չդիտվեն, առաջ կգա բարոյական փաստարկը, որը տվյալ համատեքստում շատ ավելի զորեղ է. ինչպե՞ս կարող է քաղաքակիրթ երկրների ընտանիքի անդամ դառնալ այն երկիրը, որը ցեղասպանություն է իրականացրել»։
Ուրվագծելով ներկա ու ապագա քաղաքական դաշինքների տրամաբանությունը՝ «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրն այսօր փոխանցել է. - «2003 թվականին «Ազգային միաբանությունը» եւ «Արդարությունը» բոլոր հիմքերն ունեին դառնալու կոալիցիայի անդամ, իսկ, ասենք, Դաշնակցությունը եւ Հանրապետականը կարող էին լինել ընդդիմություն: Գումարելիների փոփոխությունից արդյունքը չի փոխվում»: «Այդ՝ պայմանականորեն ասած «լայն կոալիցիայի» անդամների մտածելակերպը նույնն է, եւ որպես նրանց մեջ լիակատար «կոնսենսուսի» դրսեւորում կարելի է նշել արտաքին քաղաքական խնդիրներին նրանց մոտեցումները. 1/ Ղարաբաղի հարցը ավելի լավ է սառեցված թողնել, քան գնալ էական փոխզիջումների, 2/ մեր պետության արտաքին քաղաքականության գլխավոր նպատակն է տարբեր երկրների կողմից Ցեղասպանության ճանաչումը, 3/ առավոտվանից գիշեր պետք է օրհնել «էն սհաթը»: Դրանք էական, կարեւոր հիմնադրույթներ են, որոնց վերաբերյալ խորհրդարանական ուժերի մեջ որեւէ հակասություն չկա», - եզրակացրել է գլխավոր խմբագիրը:
«Ջուր ծեծելու արվեստը» վերնագրի տակ «Տարեգիր»-ի գլխավոր խմբագիրն իր հերթին հայացք ձգելով ներքաղաքական զարգացումներին՝ փոխանցել է. - «Նախընտրական կրքերը ծայր են առնում վերեւներից, իսկ ներքեւներում ոչինչ տեղի չի ունենում՝ բացառությամբ Գառնիկ Մարգարյանի ու Մտավորականների ֆորումի նախաձեռնած հավաքների, որտեղ դեռեւս անխոնջ պրպտում են, որ վերջապես բացահայտեն «կրիմինալ» տերմինի նրբերանգները»: «Իսկ աշունն անցնում է, եւ շատ շուտով կսկսվեն անվերջանալի եւ երկարատեւ անձրեւները, եւ հրապարակում հայտնված ու հրապարակից անհետացող ընդդիմությունը կունենա հանրահավաքներ չանելու առավել նպաստավոր պատճառ ու հիմնավորում», - գրել է խմբագիրն ու եզրահանգել. - «Տպավորություն է ստեղծվում, որ մեր այս ընդդիմությունն ամեն ինչ անում է, որ չծավալի հրապարակային գործունեություն, որովհետեւ, եթե 2003 թվականին Մատենադարանի տարածքում տասնյակ հազարավոր ժողովուրդ էր հավաքվում, հիմա կհավաքվի կրկնակի ու եռակի, որովհետեւ այս ընթացքում ժողովրդի վիճակն է՛լ ավելի է վատացել: Իսկ տասնյակ հազարներին ընդդիմությունը, փաստորեն, ասելիք չունի, առավել եւս՝ գաղափարական ասելիք»:
«Դրամը սկսել է ցնցումներով արժեւորվել» վերնագրի տակ «Հայոց Աշխարհ»-ի տնտեսական մեկնաբանն այսօր արձանագրել է. - «Դրամը սկսել է ուժեղանալ երբեմն-երբեմն արձանագրվող վայրիվերումներով։ Մի բան, որ միանշանակ վկայում է շուկայի վրա տեղի ունեցող հարձակումների կամ լրացուցիչ ներարկումների մասին»։ «Թե դրանք ում կողմից կամ ինչ նպատակով են արվում, ըստ էության, այնքան էլ էական չէ», - գրել է մեկնաբանն ու առանձնացրել. - «Խնդիրն այն է, որ դրա հետեւանքով խախտվում է շուկայի հարաբերական կայունությունը եւ տեղի են ունենում կտրուկ զարգացումներ։ Մի տեսակ տպավորություն է ստացվում, որ Կենտրոնական բանկը ընթանում է գործողությունների հետեւից. շուկան ցնցվում է, կայունությունը խախտվում, իր բոլոր հետեւանքներով, որից հետո ԿԲ-ն միջամտում է»։
Ատոմ Մարգարյան