Մատչելիության հղումներ

Մոսկվայում բացահայտվել է վրացիների ստեղծած հանցավոր խմբավորումը


Մոսկվայում բացահայտվել է մի հանցավոր խմբավորում, որը կազմված էր Վրաստանից եկածներից: Այդ մասին այսօր ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ֊-ին հայտնել են Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունում:

Խումբը զբաղվում էր պատվերով սպանություններով, դրամաշորթությամբ եւ խարդախությամբ: Խմբի անդամները ապօրինաբար տիրանում էին մոսկվացիների բնակարաններին, ֆիզիկապես վերացնում էին տանտերերին, այնուհետեւ բնակարանները վերաձեւակերպում էին ուրիշի անունով:

Հետաքննությունը բացահայտել է խմբավորման իրականացրած 7 սպանություն: Խմբի ավելի քան 20 անդամներից 16֊-ը ձերբակալված է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG