Մատչելիության հղումներ

Թուրքիան քննադատել է Շիրակի հայտարարությունները Հայոց ցեղասպանության մասին


Թուրքիան այսօր քննադատել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հայտարարությունները, թե Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, եթե ցանկանում է անդամակցել Եվրամիությանը:

«Մեզ խորապես վշտացրել են հայերի անհիմն պնդումներին սատարող հայտարարությունները, որոնք հնչեցին նախագահ Ժակ Շիրակի Հայաստան կատարած այցի ընթացքում», ֊- ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Փոխարենը Շիրակը պետք է պաշտպաներ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հորդորը՝ ավելի քան 90 տարի առաջ իրականում կատարվածը գնահատելու նպատակով հայ եւ թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, գտնում են հայտարարության հեղինակները:

Ինչպես հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը, Թուրքիայի արտգործնախարարությունը հիշեցնում է, որ անցած տարի Շիրակը պնդել է, թե Ֆրանսիայի վերաբերմունքը իր նախկին գաղութներում բնակվող ժողովուրդների հանդեպ պետք է թողնվի պատմաբանների դատին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG