Մատչելիության հղումներ

Օլի Ռեն. «Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չէ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության համար»


Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չէ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության համար՝ հայտարարել է այսօր Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենը:

«Եվրամիության տեսակետն այս հարցում այն է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Եվրամիությանն անդամակցելու նախապայման չէ»,֊ - ասել է Ռենը լրագրողներին:

Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը Երեւանում կարծիք էր հայտնել, թե Անկարան պետք է ընդունի, որ Օսմանյան կայսրությունում իրականացված կոտորածները ցեղասպանություն էին, եթե ուզում է միանալ Եվրամիությանը:

«Միայն պատմական ճշմարտության բացահայտումը երկխոսության ոգով կարող է երկարատեւ հաշտեցման հանգեցնել»,֊ - նշել է Ռենը:

Նա նաեւ իր աջակցությունն է հայտնել հայ եւ թուրք գիտնականներից բաղկացած հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկին, «որովհետեւ դա այս նուրբ հարցը լուծելու շատ ավելի լավ ձեւ է, քան վերջնագրեր ներկայացնելը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG