Ահաբեկչության դեմ պայքարի հարցեր եւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարներն են քննարկվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի հանդիպմանը, որը կայացել է երեկ Սպիտակ տանը:
Թուրքական «Չիհան» լրատվական գործակալության փոխանցմամբ, Էրդողանը հանդիպումից հետո հայտարարել է, թե ահաբեկչության դեմ պայքարի հարցում իր եւ ԱՄՆ-ի նախագահի դիրքորոշումները համընկնում են:
Որակելով Միացյալ Նահանգները որպես «ռազմավարական գործընկեր եւ վաղեմի դաշնակից»՝ Թուրքիայի վարչապետը նշել է, թե համատեղ քայլերը, որ ձեռնարկվում են ահաբեկչության դեմ պայքարում, շարունակում են անչափ կարեւոր մնալ երկու երկրների հարաբերություններում:
Նա կարեւորել է նաեւ Բուշի հայտարարությունը, թե Եվրամիությանն անդամակցության հարցում աջակցությունը Թուրքիային շարունակվելու է:
Երկու պետությունների ղեկավարներն անդրադարձել են նաեւ Թուրքիայի ձեռնարկած տնտեսական բարեփոխումներին: