Մատչելիության հղումներ

Շվարցենեգերը թույլատրել է ցեղասպանության զոհերի հուշարձան կանգնեցնել


Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը երկուշաբթի օրը ստորագրել է օրենսդիր Լլոյդ Լեւիի ներկայացրած բանաձեւը, որը թույլ է տալիս նահանգի մայրաքաղաք Սակրամենտոյում՝ նահանգային խորհրդարանի տարածքում գտնվող Կապիտոլիումի այգում ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կանգնեցնել:

«Երբեք չպետք է մոռանանք ցեղասպանության վայրագություններն ու հակամարդկային էությունը»,- ասել է Շվարցենեգերը փաստաթուղթը ստորագրելուց առաջ՝ շարունակելով. - «Այս հուշարձանի կառուցումը կօգնի Կալիֆորնիայի բնակիչներին հիշել ցեղասպանությունից մազապուրծ եղածների աներեւակայելի տառապանքները»:

Փաստաթուղթը նախատեսում է հիմնել ցեղասպանությունների հիշատակի միջազգային հանձնաժողով:

Փաստաթուղթը թույլ չի տալիս ոչ հանձնաժողովի հաստատման, ոչ էլ հուշարձանի կառուցման համար ծախսել պետական գումարներ՝ նահանգային բյուջեից:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG