Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կտրում է օդային, ծովային, ցամաքային եւ փոստային կապերը Վրաստանի հետ, Վրաստանն ազատ է արձակում ռուսաստանցի սպաներին


Ռուսաստանը կտրում է օդային, ծովային, ցամաքային կապերը Վրաստանի հետ, հայտնել է այսօր Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը:

«Հոկտեմբերի 1-֊ից օդային, ցամաքային եւ ծովային կապերը Վրաստանի հետ դադարեցվում են»,֊ - հայտնել է նախարարության խոսնակը:

Ռուսաստանի փոստային ծառայությունը հայտնել է, որ դադարեցվում են փոստային առաքումները եւ դրամային փոխանցումները Ռուսաստանից Վրաստան:

Միաժամանակ, Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այսօր հայտնել է, որ Վրաստանը որոշել է ազատ արձակել լրտեսության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինծառայողներին, որոնց ձերբակալումից հետո կտրուկ սրվեցին հարաբերությունները Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ:

Արեւմտյան գործակալությունները հայտնել են, որ զինծառայողներն արդեն ազատ են արձակվել:

«Վերջին երկու օրերին մենք խորհրդակցել ենք ԵԱՀԿ֊-ի հետ, ինչից հետո, հաշվի առնելով ԵԱՀԿ֊-ի կարծիքը եւ խնդրանքը, որոշում ենք կայացրել՝ ազատ արձակել ռուսաստանցի սպաներին» ,- ասել է Սահակաշվիլին:

Միեւնույն ժամանակ, ԵԱՀԿ֊-ի գործող նախագահ Կարել դե Գուխտը, որը գտնվում է Թբիլիսիում, ասել է.֊ «Ես շնորհակալ եմ Վրաստանի նախագահին բարի կամք ցուցադրելու համար: Ես կդիմեմ Ռուսաստանի ղեկավարությանը՝ խնդրելով նույնպիսի պատասխան ժեստ անել երկու երկրների միջեւ լարվածությունը վերացնելու համար»:

Այսօր Ռուսաստանի եւ ԱՄՆ֊-ի նախագահներ Ջորջ Բուշը եւ Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել են Վրաստանի եւ Իրանի հետ կապված հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG