Մատչելիության հղումներ

Ռենե վան դեր Լինդեն. «Չի կարելի փոխել խաղի կանոնները խաղի ընթացքում»


Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենն այսօր քննադատել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի առաջարկությունը՝ պայմանավորել Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը Հայոց ցեղասպանության ճանաչմամբ:

Ինչպես հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը, Ռենե վան դեր Լինդենը կարծիք է հայտնել, թե «չի կարելի փոխել խաղի կանոնները խաղի ընթացքում»:

«Եթե կան լուրջ խնդիրներ, մենք կքննարկենք դրանք, բայց լրացուցիչ պայմաններ չենք ավելացնի»,֊ - ասել է նա:

Անցած շաբաթվա վերջին Ժակ Շիրակը Երեւանում հայտարարել էր, որ Եվրամիությանն անդամակցելուց առաջ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG