Մատչելիության հղումներ

Աբխազիան դադարեցրել է Վրաստանի հետ բանակցությունները


Աբխազիան դադարեցրել է Վրաստանի հետ բանակցությունները՝ մինչեւ Կոդորի կիրճի վերին հատվածից վրացի զինծառայողների լիակատար դուրսբերումը:

Ինչպես «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը հայտնել են Աբխազիայի նախագահի մամուլի ծառայությունից, «բանակցային գործընթացը կարող է վերսկսվել միայն այն բանից հետո, երբ Վրաստանը կվերադառնա Մոսկովյան համաձայնագրի եւ ավելի վաղ ձեռք բերված, այդ թվում՝ նաեւ միջազգային միջնորդությամբ, համաձայնությունների բոլոր կետերի իրականացմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG