Այսօր Ստրասբուրգում աշխատանքներն է սկսում Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանը, որին մասնակցում է Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը` խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանի գլխավորությամբ:
Ստրասբուրգ են մեկնել նաեւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Արմեն Ռուստամյանը, Հանրապետական խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը, «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը եւ «Ազգային միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը:
Ստրասբուգում այս շաբաթ կնշվի նաեւ ԵԽԽՎ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության 5 տարին:
Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի, թե նստաշրջանի օրակարգում Հայաստանին վերաբերող ի՞նչ հարցեր են քննարկվելու, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը հայտնեց, որ հիմա 3-4 զեկույցներ են պատրաստվում, որոնք ուղղակիորեն վերաբերում են կամ Հայաստանին, կամ Հարավային Կովկասին. - «Եվ պետք է աշխատել ոչ միայն արդեն վերջնականորեն ձեւավորված զեկույցների վրա, այլեւ դրանց նախագծերի եւ նախնական քննարկումների ժամանակ, որպեսզի հետագայում այդ զեկույցները լիարժեք լինեն»:
Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության 5-րդ տարեդարձի կապակցությամբ, ըստ Տիգրան Թորոսյանի, նախատեսվում է փոքր ընդունելություն:
Հովհաննես Շողիկյան