Մատչելիության հղումներ

«Իրավունք» թերթի խմբագիրը ՍԻՄ նախկին նախագահին մեղադրում է գումար հափշտակելու մեջ


«Սահմանադրական իրավունք» միության (ՍԻՄ) նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանը, ՍԻՄ պաշտոնաթերթ «Իրավունք»-ի խմբագիր, կուսակցության նախագահության անդամ Հովհաննես Գալաջյանի պնդմամբ, այսօր թերթի խմբագրության հաշվապահությունից հափշտակել է 250 հազար դրամ:

Գալաջյանի խոսքերով, կեսօրից քիչ անց գալով խմբագրություն, Խաչատրյանը «անսպասելիորեն» մտել է հաշվապահություն եւ հաշվապահից վերցնելով բանալիները «սեյֆից փաստացի կողոպտել» է 250 հազար դրամը:

Հարցին, թե գումարը կուսակցությա՞նը, թե՞ խմբագրությանն էին պատկանում, Գալաջյանը պատասխանեց, որ դա «կուսակցության գումարն էր». - «Վերցրել է ու մի մասն էլ լուսամուտից դուրս է շպրտել»:

Գալաջյանը Խաչատրյանի արարքը բացատրեց վերջինիս «անհավասարակշիռ վիճակում» գտնվելով:

Հրանտ խաչատրյանը հրաժարվեց մեկնաբանել իր արանքը, սակայն հավաստի աղբյուները «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Խաչատրյանը վերցրել է կուսակցության նախագահության որոշմամբ իրեն հատկացված գումարը` 100 հազար դրամ: Մնացածը պարզապես պատուհանից դուրս է նետել:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG