Մատչելիության հղումներ

Աշխարհի ամենածեր կինը 131 տարեկան է


Եթե մինչ այժմ ըստ Գինեսի ռեկորդների գրքի՝ աշխարհի ամենածեր մարդն էր համարվում 116֊-ամյա ամերիկուհի Էլիզաբեթ Բոլդենը, ապա այժմ հայտնաբերվել է ավելի ծեր կին: Դաղստանի լեռնային աուլներից մեկում բնակվող Սարհաթ Ռաշիդովան ծնվել է 1875 թվականին եւ այժմ 131 տարեկան է:

Թե որն է իր երկարակեցության գաղտնիքը, Սարհաթ տատը չգիտի: Ասում է, որ կյանքի ողջ ընթացքում չի հիվանդացել ու դեղեր չի խմել: «Կարծում եմ, որ երկար ապրելը ժառանգական է, պապս էլ հարյուր տարի ապրեց»,- ասում է Սահրաթ Ռաշիդովան:

Հայաստանը նույնպես կարելի է համարել երկարակյացների երկիր. 100 տարեկանից բարձր անձանց թիվը Հայաստանում 230 է:

Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG