Մատչելիության հղումներ

Անկարան դժգոհ է Եվրախորհրդարանի զեկույցից


Պաշտոնական Անկարան դժգոհություն է արտահայտել Թուրքիայի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած զեկույցի կապակցությամբ՝ արձանագրելով, այդուհանդերձ, որ դրանից հանվեցին «որոշ վիճահարույց դրույթներ»:

«Չնայած զեկույցը չի բավարարում մեր ակնկալիքները, մենք կարեւորում ենք Եվրախորհրդարանի ջանքերը՝ մեր որոշ մտահոգությունները փարատելու միջոցով կանխել Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների վատթարացումը», - ասված է երկրի արտգործնախարարության հայտարարությունում, որը այսօր հրապարակել է «Turkish Daily News»-ը:

Չորեքշաբթի Եվրախորհրդարանը ընդունեց Եվրամիությանը անդամակցության ճանապարհին Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ քննադատական զեկույց:

Դրույթը, որով Հայոց ցեղասպանության ճանաչումը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության նախապայման էր համարվում, հանվեց քվեարկվող նախագծից եւ փոխարինվեց անդամակցությունից առաջ ցեղասպանությունը ճանաչելու՝ Թուրքիային ուղղված կոչով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG