Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց, որ ԵԱՀԿ֊-ի Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 3-ին այցելելու են տարածաշրջան, լինելու են Հայաստանում, եւ «այդ այցից հետո արդեն կորոշվեն հետագա անելիքները»:
Նա չբացառեց, որ այցից անմիջապես հետո կարող է կայանալ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում. - «Այնպես որ, կսպասենք համանախագահների տարածաշրջանային այցին: Դրանից հետո ավելի մեծ հստակություն կմտցվի մեր անելիքներում»:
Ըստ նախարարի, որոշվել է Ղարաբաղի հարակից տարածքներում հրդեհների հետ կապված իրավիճակը գնահատող ԵԱՀԿ առաքելության կազմը եւ մանդատը, եւ շուտով այն կլինի տարածաշրջանում:
Առաքելությունը միջազգային կազմ կունենա, նրան կցուցաբերվի տեղական փորձագիտական աջակցություն, եւ Հայաստանը իր միջոցները կօգտագործի տարածաշրջանում նրանց տեղաշարժը հեշտացնելու համար:
Վարդան Օսկանյանը չբացառեց, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանում ՎՈՒԱՄ-ի ներկայացրած՝ «ՎՈՒԱՄ-ի տարածքում առկա հակամարտությունների վերաբերյալ» բանաձեւն ընդունվի: Սակայն այդ դեպքում, նրա խոսքերով բանակցություններին Ղարաբաղի մասնակցության հարցը արդեն կդառնա պայման. - «Հայաստանը իր ներգրավվածությունը կպահպանի, բայց Ղարաբաղի մասնակցությունը եւ բանակցություններում ներկա լինելը, հիմնական բեռը իր վրա վերցնելը արդեն անհրաժեշտություն կդառնա»:
Արտգործնախարարը դրական գնահատեց Թուրքիայի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած զեկույցը՝ հակառակ փաստին, որ Հայոց ցեղասպանության հետ կապված «շատ հստակ ձեւակերպումը վերջին պահին հանվեց»: Իսկ եթե այդ ձեւակերպումն էլ մնար փաստաթղթում, ապա Վարդան Օսկանյանը փաստաթուղթը կհամարեր Հայաստանի համար «իդեալական»:
Բանաձեւում առկա՝ Հայոց ցեղասպանության ճանաչման կոչը, ըստ Հայաստանի արտգործնախարարի, կարելի է նաեւ նախապայման համարել, քանի որ դրանում ընդգծվում է Եվրամիությանը անդամակցությունից առաջ Թուրքիայի կողմից ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունը:
Իսկ շրջափակման վերացման եւ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման խնդիրը, ինչպես հայտարարեց Օսկանյանը, բանաձեւում «աննախադեպ հստակ եւ պահանջատիրական» է դրված, քանի որ Թուրքիայից պահանջվում է առանց նախապայմանների, հնարավորինս արագ բացել Հայաստանի հետ սահմանը եւ հաստատել դիվանագիտական հարաբերություններ, ընդ որում, ասված է, որ երկուսն էլ պայման են անդամակցության համար:
Վրաստանում վերջին զարգացումների առնչությամբ Հայաստանի արտգործնախարարը, մասնավորապես, հայտարարեց. - «Մենք մոտիկից հետեւում ենք Վրաստանի իրադարձություններին: Մեզ միշտ մտահոգել է ռուս-վրացական լարվածությունը: Առավել եւս մտահոգում է, որ այդ լարվածությունը մեծանում է օրեցօր»:
Միաժամանակ, Օսկանյանը ընդգծեց, որ «դա առաջին հերթին Վրաստանի ներքին խնդիրն է, երկրորդը՝ վրաց-ռուսական պրոբլեմ է»:
Ճիշտ է, լրտեսության եւ սադրանքներ նախապատրաստելու մեղադրանքով չորեքշաբթի օրը Վրաստանում ձերբակալված խմբի անդամների թվում հնչել են նաեւ հայկական անուններ, սակայն, ինչպես ընդգծեց Հայաստանի արտգործնախարարը, նրանք Վրաստանի քաղաքացիներ են:
«Հայաստանի անունն էլ է տրվել, բայց Հայաստանին չի վերաբերում», - ասաց նախարարը:
Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով, խմբի գործունեությունը Երեւանից համակարգել է Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչության սպա Անատոլի Սինիցինը:
Վարդան Օսկանյանը հույս հայտնեց, որ ռուս-վրացական հարաբերությունների բարդացումը դրանց խզմանը չի հանգեցնի. - «Մենք տեսել ենք, թե այդ ամենը որքան բացասական է ազդում Հայաստանի վրա՝ տնտեսական, քաղաքական առումներով: Այնպես որ, հուսանք, որ բանականությունը այստեղ կգերիշխի, եւ երկու երկրները կկարողանան այս հարցը երկկողմ բանակցությունների շնորհիվ կարգավորել»:
Կարինե Քալանթարյան