ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) հետաձգել է Վրաստանի հարցով խորհրդատվական նիստը մինչեւ ուրբաթ, քանի որ խորհրդի անդամները ՄԱԿ-ի քարտուղարությունից լրացուցիչ տեղեկատվություն են պահանջել:
Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի նախաձեռնությամբ հանդես է եկել Ռուսաստանը, որը ԱԽ-ի անդամ երկրներից պահանջել է ճնշում գործադրել Վրաստանի վրա՝ դադարեցնելու գործողությունները, որոնք «կարող են վտանգել խաղաղությունը տարածաշրջանում»:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի խոսքերով, Անվտանգության խորհուրդը ակնկալում է, որ մինչեւ ուրբաթ ՄԱԿ-ի քարտուղարությունը կարող է տրամադրել վրաց-աբխազական հակամարտության գոտում իրավիճակի մասին սեփական տեղեկատվություն՝ «առավել եւս, որ այնտեղ է գտնվում ՄԱԿ-ի առաքելությունը»:
Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, Չուրկինը հույս է հայտնել, որ ուրբաթ օրը կընդունվի Անվտանգության խորհրդի նախագահի հայտարարությունը, որը «Անվտանգության խորհրդի բանաձեւից հետո ՄԱԿ-ի՝ ուժով երկրորդ արձագանքն է»:
Ռուսաստանի պատրաստած հայտարարության նախագիծը Չուրկինն անվանել է «հանգիստ եւ հավասարակշռված»:
Ըստ նախագծի, Անվտանգության խորհուրդը պահանջում է վրացական զորքերի եւ այլ ռազմական կազմավորումների դուրսբերում Կոդորի կիրճից եւ վերադարձ 1994 թվականի մայիսի 14-ին Մոսկվայում ստորագրված խաղաղ կարգավորման պլանին:
Նախագծում Վրաստանի վերջին գործողությունները որակվում են որպես «սադրիչ», եւ Անվտանգության խորհուրդը պահանջում է վրացական կողմից զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում:
Այսօր Ռուսաստանը սկսում է Վրաստանում իր դեսպանության աշխատակիցների եւ նրանց ընտրանիքների տարհանումը: Ռուսաստանը հետ է կանչել Թբիլիսիում իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար:
Վրաստանի հակահետախուզական ծառայությունը չորեքշաբթի երեկոյան ձերբակալել էր ռուսաստանցի 5 զինծառայողների եւ Վրաստանի տասնյակից ավելի քաղաքացիների՝ լրտեսության եւ սադրիչ գործողություններ նախապատրաստելու մեղադրանքով: Ձերբակալված քաղաքացիների մեջ կան հայեր:
Ռուսաստանի արտգործնախարարությունը, ինչպես նաեւ իշխանության մի շարք ներկայացուցիչներ շատ կտրուկ են արձագանքել ռուս զինծառայողների ձերբակալությանը՝ դա համարելով Վրաստանի իշխանությունների «հակառուսական դիրքորոշումը» ապացուցող դրսեւորում: