Մատչելիության հղումներ

Թուրքիայի մասին զեկույցը կքվեարկվի Հայոց ցեղասպանությանը վերաբերող պարբերությամբ


Այսօր Եվրամիության օրենսդիրները պետք է քվեարկեն Թուրքիայում բարեփոխումների մասին զեկույցը՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող պարբերությամբ:

Եվրոպայում Հայ դատի գրասենյակի նախագահ Հիլդա Չոբոյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում նշեց, որ երեկ երեկոյան տեղի ունեցած քննարկումների ժամանակ ելույթները տարբեր բնույթ են ունեցել, սակայն «կարեւորն այն է, որ այլեւս փաստ է, որ Եվրախորհրդարանը չի կարող շրջանցել Հայոց ցեղասպանութան խնդիրը»:

Ըստ նրա, Եվրախորհրդարանի ամենամեծ խումբը՝ քրիստոնեա-դեմոկրատների 290 պատգամավորները, արել են ամեն ինչ՝ պահպանելու Հայոց ցեղասպանության մասին պարբերությունը:

Զեկույցում տեղ են գտել խոսքի ազատության ուղղությամբ անբավարար զարգացումների մասին բողոքներն ու երկրի կրոնական փոքրամասնությունների, կաշառառության ու կանանց նկատմամբ բռնությունների շուրջ առկա մտահոգությունները, Կիպրոսի խնդիրը:

Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովը փաստաթղթում ընդգրկել էր նաեւ Հայոց ցեղասպանությունն ընդունելը իբրեւ նախապայման Թուրքիային առաջադրելու պարբերությունը:

Թուրքիայի քաղաքական շրջանակները, ինչպես նաեւ զեկույցի նախագծի հեղինակ, Եվրախորհրդարանի հոլանդացի պատգամավոր Քամիել Յոռլինգսն ակնկալում էին, թե մինչ խորհրդարանի լիագումար նիստում քվեարկությունը Հայոց ցեղասպանությանը վերաբերող պարբերությունը զեկույցից կհանվի :

Քվեարկությունը կարող է կայանալ Երեւանի ժամանակով ժամը 15:00-ի սահմաններում:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG