Երեքշաբթի օրը հանդիսավոր պայմաններում ռուսաստանյան «Ինտերէներգո» ընկերությանը հանձնվեցին «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության բաժնետոմսերը: «Ինտերէներգո»-ի բաժնետոմսերի 60 տոկոսի սեփականատերը ՌԱՕ ԵԷՍ-ն է:
«Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության բաժնետոմսերը բրիտանական «Միդլենդ ռեսորսիզ»-ից երկարատեւ բանակցությունների արդյունքում գնվել են մոտ 72 միլիոն դոլարով:
Այդ առիթով կազմակերպված հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահը, Ազգային ժողովի պատգամավորներ:
«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի տնօրեն Անդրեյ Ռապոպորտը նշեց. - «Սերժ Ազատովիչի թեթեւ ձեռքով մենք վերջապես հասանք մեր ուզածին»: Նրա փոխանցմամբ, Հայաստանի կառավարությունը իրենց վաղուց էր առաջարկել գնել Հայաստանի էլեկտրացանցերը:
Ռապոպորտի խոսքերով` առաջին տարվա ընթացքում ներդրումները կկազմեն 20 միլիոն դոլար:
«Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության տնօրեն Եվգենի Գլադունչիկը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց, որ առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում «էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում չի սպասվում»:
Աստղիկ Բեդեւյան