Մատչելիության հղումներ

Բուլղարիան եւ Ռումինիան Եվրամիությանը կանդամակցեն հունվարին


Եվրահանձնաժողովն այսօր որոշեց, որ Բուլղարիան եւ Ռումինիան կարող են միանալ Եվրամիությանը 2007 թվականի հունվարին:

«Եվրամիությունը հաստատել է Բուլղարիայի եւ Ռումինիայի անդամակցության վերաբերյալ վերջնական զեկույցը: Մենք հանգել ենք այն եզրակացության, որ այդ երկու երկրները կարող են ստանձնել Եվրամիության անդամի պարտականությունները եւ իրավունքները 2007 թվականի մեկից»,֊ - այսօր Ստրասբուրգում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն:

Բուլղարիան եւ Ռումինիան, սակայն, պարտավոր են լինելու պարբերաբար զեկուցել Եվրամիության գործադիր մարմնին բարեփոխումների իրականացման ընթացքի մասին: Առաջին զեկույցը պետք է ներկայացվի 2007 թվականի մարտի 31-ին:

2004 թվականին Բուլղարիան եւ Ռումինիան դուրս մնացին Եվրամիության «մեծ ընդարձակման» գործընթացից՝ բարեփոխումների անբավարար տեմպերի պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG