Մատչելիության հղումներ

Հայաստանը աշխարհում 82֊-րդն է տնտեսության մրցունակությամբ


Աշխարհի 125 երկրներում անցկացված ուսումնասիրությունների արդյունքներով, Հայաստանն այս տարի 82-֊րդն է տնտեսական մրցունակության ցուցանիշով:

«Համաշխարհային տնտեսական համաժողով» կազմակերպության` այսօր հրապարակած ցուցակում Հայաստանի «հարեւաններն» են Բոտսվանան եւ Դոմինիկյան հանրապետությունը: Ադրբեջանը աշխարհում 64-֊րդն է, իսկ Վրաստանը՝ 85-֊րդը:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության վկայությամբ, երկրի տնտեսության մրցունակությունը որոշելու համար մասնագետները հաշվի են առել սեփանակության իրավունքի պաշտպանվածությունը, կաշառառության մակարդակը, կառավարության միջամտության աստիճանը, դատական համակարգի անկախությունը եւ այլ գործոններ:

Տնտեսապես ամենամրցունակ երկիրը Շվեյցարիան է, որն անցած տարվա 4֊-րդ տեղից տեղափոխվել է առաջին հորիզոնական: Իսկ ԱՄՆ-ը, որն անցած տարի գլխավորում էր ցուցակը, այս տարի 6-֊րդ տեղում է:

Հայաստանն անցած տարի 81-֊րդն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG