Մատչելիության հղումներ

Թուրքիայի վերաբերյալ զեկույցի քննարկումը կկայանա այսօր


Եվրամիությանը անդամակցության ճանապարհին Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ զեկույցի քննարկումը Եվրախորհրդարանի լիագումար նիստում նախատեսված է այսօր, իսկ քվեարկությունը` վաղը:

Հոլանդացի պատգամավոր Քամիել Յոռլինգսի պատրաստած զեկույցը Եվրախորհրդարանի այսօրվա նիստի օրակարգի գլխավոր հարցն է:

Թուրքական «Չիհան» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ակնկալվում է, որ զեկույցից կհանվի կետը, որով Թուրքիայից պահանջվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ որպես Եվրամիությանը անդամակցության նախապայման:

Զեկույցի նախնական տարբերակում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջը բացակայում էր, սակայն ընդգրկվեց Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովում քննարկումների ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG