Մատչելիության հղումներ

Մուսալեռցիները 91-րդ անգամ նշեցին հերոսական պաշտպանության տարեդարձը


Նրանք մուսալեռցիների ժառանգներն են եւ ի հիշատակ իրենց պապերի հերոսական պաշտպանության՝ ամեն տարի Սուրբ Խաչի հաջորդ շաբաթ օրը հավաքվում են՝ հարգելու զոհվածների հիշատակը եւ հպարտանալու նախնիների հերոսությամբ:

Սփյուռքում բնակվողների հավաքատեղին հայկական եկեղեցին է, իսկ Հայաստանում արարողությունը տեղի է ունենում էջմիածնից ոչ հեռու գտնվող Մուսալեռցիների ինքնապաշտպանության թանգարանին հարող տարածքում:

Այստեղ ողջ գիշեր կրակի վրա պատրաստվում է հարիսան, մուսալեռցիների ժառանգների խոսքերով՝ մատաղը, որը առավոտյան ժամերգությունից հետո բաժանվում է բոլոր ցանկացողներին:

Այստեղ գալիս են ոչ միայն մուսալեռցիների ժառանգները: ալիս նաեւ բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն մեր պատմության ու մեր հերոսների նկատմամբ:

Թանգարանին հարող տարածքում 99 կաթսաների մեջ եփվում է 800 կիլոգրամ գառան միս ու 800 կիլոգրամ ձավար: Արարողությունը կրկնվում է արդեն 91 տարի:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG