Մատչելիության հղումներ

Ադրբեջանում կալանվել է քրեական «հեղինակությունների» հանցախումբ


Ադրբեջանի ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը վնասազերծել է մի հանցախումբ, որում ընդգրկված էին «օրենքով գող» Յունուս Նազարովը եւ երկու այլ «քրեական հեղինակություններ»՝ Մուբարիզ Հաջիզադեն ու Շամիլ Մեհտիեւը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական day.az գործակալությունը, բանդայի բոլոր երեք անդամները կալանված են:

Նազարովից բռնագրավվել է շուրջ 10 գրամ, Հաջիզադեից՝ 5 գրամ հերոին, Մեհտիեւից՝ շուրջ 10 գրամ ափիոն:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG