Մատչելիության հղումներ

«ԿԻՆՈ-ՊԱՐ» միջազգային առաջին փառատոնը Երեւանում


«Այս ֆիլմերը հիմնականում առանց տեքստի են, սյուժեն արտահայտվում է պլաստիկայի եւ շարժման միջոցով: Այս ժանրը Հայաստանում զարգացած չէ, շատերին անգամ՝ անծանոթ: Երեւանյան «ԿԻՆՈ-ՊԱՐ» փառատոնը խթան կլինի երիտասարդ հայ կինոռեժիսորների համար` այս ժանրում ֆիլմեր նկարահանելու համար», - համոզված է Ազգային պատկերասրահի ֆիլմերի ծրագրերի տնօրեն Մելիք Կարապետյանը:

Ֆիլմերի 4-օրյա ծրագիրը կազմել է Սանկտ Պետերբուրգում արդեն 5-րդ տարին նման փառատոն կազմակերպող Ալլա Կովգանը Բոստոնից: Փառատոնը բացելու է 4 րոպե տեւողությամբ նորզելանդական «Թռիչք» ֆիլմը:

Հնարավոր է, որ հոկտեմբերի 1-ին նախատեսված «խորեոգրաֆիայի եւ վիդեոարտի խաչմերուկ» ծրագրի շրջանակներում ցուցադրվեն նաեւ հայ ժամանակակից ռեժիսորների ստեղծագործությունները` եթե, իհարկե, ամերիկացի մասնագետները դրանք դասեն ներկայացվող ժանրին:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG