Էկվադորում դպրոցական ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվել է 47 մարդ, այդ թվում` երեխաներ:
Ինչպես հաղորդում է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը, ողբերգությունը տեղի է ունեցել կիրակի օրը, երկրի մայրաքաղաք Կիտոյի մոտակայքում:
Ավտոբուսի 52 ուղեւորներից ողջ են մնացել 5 երեխաներ: Մի քանի ուղեւորներ մահացել են հիվանդանոցի ճանապարհին:
Երեխաները ծնողների հետ մեկնել էին կիրակնօրյա զբոսանքի: Վերադարձին Կիտոյից 45 կիլոմետր հարավ-արեւելք ավտոբուսը բախվել է ժայռի եւ շուռ եկել:
Ոստիկանության խոսնակը նշել է, որ թույլատրելի արագությունը գերազանցելու պատճառով վարորդը կորցրել է ավտոբուսի կառավարումը: Նա դժվարացել է հայտնել զոհված երեխաների ստույգ թիվը:
Ըստ այլ աղբյուրների, զոհված երեխաների թիվը շուրջ երկու տասնյակ է: