Մատչելիության հղումներ

Հայաստան է ժամանում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի խումբը


Երկուշաբթի օրը Երեւան են ժամանելու Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցողներ Միկկո Էլոն, Ժորժ Կոլումբիեն եւ քարտուղար Դեսպինա Չացիվասիլիուն:

Ինչպես հաղորդում է Հայաստանի խորհրդարանի մամլո ծառայությունը, 4 օրվա ընթացքում խմբի անդամները հանդիպումներ կունենան Հայաստանի ղեկավարների, ինչպես նաեւ իշխող կոալիցիայի եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Մոնիտորինգի խմբի անդամները մտադիր են զրուցել նաեւ Ռադիոյի եւ հեռուստատեսության ազգային հանձնաժողովի եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG