Մատչելիության հղումներ

Վրաստանի հետ ՆԱՏՕ-֊ի հարաբերությունների սերտացումն անհանգստացնում է Ռուսաստանին


Ռուսաստանի արտգործնախարարությունը մտահոգություն է հայտնել Վրաստանի հետ ՆԱՏՕ-֊ի հարաբերությունների սերտացման կապակցությամբ:

Այսօր տարածած հայտարարության մեջ արտգործնախարարությունը նշում է, որ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ֊-ին «լուրջ վնաս կհասցնի Ռուսաստանի քաղաքական, ռազմական եւ տնտեսական շահերին եւ բացասաբար կազդի Կովկասում ստեղծված դյուրաբեր իրադրության վրա»:

Երեկ ՄԱԿ֊-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի ունեցած ՆԱՏՕ-֊ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ որոշվել է «ինտենսիվ երկխոսություն» սկսել Վրաստանի հետ:

«ՆԱՏՕ֊-ի ցանկացած ընդարձակում էական փոփոխությունների է հանգեցնելու անվտանգության բնագավառում: Սակայն Վրաստանի դեպքը առանձնակի բնույթի է՝ Ռուսաստանին մոտ գտնվելու եւ կովկասյան խնդիրների ակնհայտ բարդության պատճառով»,֊ - ասված է հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG