Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը չի բացառել իր մասնակցությունը 2008 թվականի նախագահական ընտրություններին:
Պատասխանելով Ֆրանսիայում լույս տեսնող Nouvelles d’Armenie հանդեսի` 2008-ի նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցության լուրերին վերաբերող հարցին, արտգործնախարարը ասել է.֊ - «Շատ վաղ է խոսել այդ մասին»:
«Ես գիտեմ, որ դեռ անելիք ունեմ այս երկրում եւ կցանկանայի շարունակել աշխատանքս: Ի՞նչ ձեւով: Ժամանակը ցույց կտա»,֊ - նշել է Օսկանյանը:
Հայաստանյան մամուլը բազմիցս ենթադրություններ է արել, թե Օսկանյանը կարող է լինել նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախընտրած թեկնածուն եւ աջակցություն ստանալ նախագահամետ մեծահարուստ Գագիկ Ծառուկյանի ստեղծած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:
Վարդան Օսկանյանը, որը Կալիֆորնիայից Հայաստան է տեղափոխվել 1992 թվականին, 1998 թվականին Հայաստանի քաղաքացիություն է ստացել եւ, ըստ օրենսդրության, 2008 թվականին իրավունք կունենա մասնակցել նախագահական ընտրություններին: