Մատչելիության հղումներ

Էդգար Հիլզենրաթի ստեղծագործության հիման վրա բեմադրվող պիեսը կներկայացվի Հայաստանում եւ Բեռլինում


Գիրքը Հայոց ցեղասպանության մասին է: Գերմանացի ռեժիսոր Ռոլֆ Կրիկն այն պիեսի է վերածել ու բեմադրել: Այս օրերին ընթանում են ներկայացման վերջին փորձերը: Ռեժիսորն ասում է, որ ուրախ է Հայաստան գալու համար. - «Երկու ամիս առաջ ոչինչ չգիտեի Հայաստանի մասին, միայն լսել էի, որ այդ երկրում ցեղասպանություն է եղել, որի մասին բոլորը լռում են»:

Երեւանյան պրեմիերայից հետո ներկայացումը շրջելու է Գյումրիում, Վանաձորում եւ Ստեփանակերտում, իսկ նոյեմբերի վերջին պիեսը կներկայացվի Բեռլինում:

«Ես մեծ ոգեւորությամբ եմ այս բեմադրությունը Գերմանիա տանում: Սա լավ հնարավարություն է դարձյալ այս մասին խոսելու: Ի վերջո, մեր իշխանություններն էլ այս ուղղությամբ արդեն քայլեր են անում: Վառ օրինակն այն է, որ այս նախագիծը հովանավորել է Բունդեստագը», - պնդում է Կրիկը:

Ներկայացման գլխավոր դերակատարուհին՝ արմատներով հայ Բեատա Էլերսը փաստում է, որ անցած մարտին թուրքերը Գերմանիայում մեծ աղմուկ էին բարձրացրել Թալեաթ փաշայի 80֊-ամյակի օրերին. - «Ես մտավախություն ունեմ, որ Բեռլինում կարող ենք փաստի առաջ կանգնել: Դրա համար նախօրոք գովազդային արշավ չենք կազմակերպում. վտանգ կա, որ թուրք ազգայնականները կգրոհեն թատրոնի շենքը»:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG