Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ առեւտրի ու տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը այսօր հնչեցրին իրենց բացասական վերաբերմունքը որոշ սակագներ բարձրացնելու նպատակով «ԱրմենՏել» ընկերության ներկայացրած հայտի վերաբերյալ:
Հայաստան - Սփյուռք տնտեսական երկրորդ համաժողովի բացումից հետո, երբ համագործակցության հուշագիր էր ստորագրվում Հայաստանի կառավարության եւ ամերիկյան աշխարհահռչակ «Սան Մայքրոսիսթեմզ» ընկերության միջեւ, Անդրանիկ Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ կառավարությունը, մասնավորապես, կխոչընդոտի ինտերնետի հեռախոսային րոպեավճարը հնգակի թանկացնելու կոնկրետ առաջարկների ընդունմանը:
«Բնականաբար, կխոչընդոտի», - ասաց նա: - «Հենց կառավարության խնդիրներից մեկն այն է, որ ամեն մի առաջարկ չի ընդունվում եւ [կառավարությունը] փորձում է խելամիտ շրջանակներում այդ հարցը լուծել... Բացառվում է, որ հինգ անգամ թանկանա: Փորձում ենք, որ ընդհանրապես չթանկանա, եւ «ԱրմենՏել»-ի այդ մենաշնորհից պրծնենք»:
Վերը նշված հուշագիրը ստորագրեցին «Սան Մայքրոսիսթեմզ»-ի կրթության եւ գիտական հարցերով տարածաշրջանային պատասխանատու Թոդ Կորթը եւ Հայաստանի առեւտրի ու տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը:
«Թանկացումը ընդունելի չէ», - «ԱրմենՏել»-ի հայտի կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ճշմարիտյանը` ընդունելով, այդուհանդերձ, որ կառավարություն լծակներ չունի հանձնաժողովի վրա ազդելու համար. - «Դրա համար էլ հանձնաժողովը կոչվում է անկախ»:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մինչեւ հոկտեմբերի 15-ը ուսումնասիրելու է «ԱրմենՏել»-ի հայտը:
Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ երեկ արդեն անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն` բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Հարցին, թե, իր նախնական տպավորությամբ, ինչ կորոշի հանձնաժողովը, Նազարյանը պատասխանեց. - «Չշտապեմ որեւէ գնահատական տալ»:
Ռուզան Խաչատրյան