Հայաստանի պաշտպանության նախարար, երկրի նախագահին առընթեր Անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը այսօր, մեկնաբանելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանի օրակարգում ՎՈւԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) կազմակերպության անդամ երկրների տարածքներում «սառեցված» հակամարտությունների մասին հարցի ընդգրկումը, ասել է. - «Մենք միշտ պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած շրջադարձի, քանի որ հարցը անմիջականորեն կապված է մեր անվտանգությանն ու մեր ապագային»:
«Համոզված եմ, որ համապատասխան մարմինները պատրաստ են այդ գործընթացին», - հավելել է Սարգսյանը:
Ռուսաստանյան «Ռեգնում» գործակալությունը փոխանցում է նաեւ Լեռնային Ղարաբաղի առաջնորդ Արկադի Ղուկասյանի խոսքերը, թե «սառեցված հակամարտությունների» մասին հարցի` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգում ընդգկելու` ՎՈւԱՄ-ի նախաձեռնության եւ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կարգավորման բանակցություններում ներգրավելու միջեւ որեւէ կապ չկա:
«Տվյալ դեպքում Ադրբեջանը եւ ՎՈւԱՄ-ի անդամ մյուս երկրները հետապնդում են քարոզչական նպատակներ», - ավելացրել է Ղուկասյանը: - «Խնդիրն այստեղ այլ է` առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության հնարավոր չէ լուծել հիմնախնդիրը: Վաղ թե ուշ բոլորը գալու են այդ համոզման»: