Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի կարծիքով, Թուրքիայում կան քաղաքական ուժեր, որոնք դեմ են Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը, եւ այդ նպատակով ձեռնարկվող քայլերից են նաեւ ազատամիտ, ժողովրդավար մտավորականների նկատմամբ գործադրվող ճնշումները, ազատ խոսքի դեմ ուղղված դատական գործընթացները:
Ըստ Դինքի, Թուրքիայում հասարակության մի փոքր մասը փորձում է սկսել ժողովրդավարացման շարժում, միաժամանակ, սակայն, ընդարձակվում է ազգայնամոլական շարժումը:
«Թուրքիո մեջ կան խոշոր զանգվածներ, որ չեն ուզում, որ Թուրքիան մտնի Եվրամիություն», - երեքշաբթի օրը Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հրանտ Դինքը` հավելելով, որ այդ զանգվածները ամեն բան անում են, որպեսզի Թուրքիան «մութ» պատկերով ներկայանա արտասահմանին: - «Եվ դա լուրջ ուժ է, որ երբեմն ազդեցություն ունի ժողովրդի վրա»:
Պատճառներից մեկն էլ, ըստ Դինքի, հաջորդ տարվա ընտրություններն են: Թուրքիան նախընտրական շրջան է ապրում եւ ազգայնամոլական շարժման մեջ ներգրավվում են բոլոր կուսակցությունները, ինչպես նաեւ գործող իշխանությունները: Եվ այս գործընթացը կշարունակվի ու կզարգանա եւս մեկ տարի:
Ժողովրդավարացման շարժման մեջ, ըստ Դինքի, որոշակի տեղ է զբաղեցնում հայկական հարցը, որը, եթե նախկինում քննարկվում էր միայն պետական շրջանակներում, ապա այժմ հասարակության մի հատվածը նույնպես սկսել անդրադառնալ դրան: Չնայած պետական վարչակազմի խոչընդոտներին, մտավորականության (այդ թվում նաեւ Հրանտ Դինքի դեմ) սկսված դատական տարբեր գործընթացներին, թուրք հասարակությունը սկսում է արթնանալ:
Հրանտ Դինքը հայկական հարցի բարձրացման ու քննարկման, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ուրույն մոտեցում ունի. Ցեղասպանության ճանաչմանը հասնելու լավագույն ճանապարհը, ըստ նրա, Թուրքիայի` ժողովրդավարական երկիր դառնալն է, երբ «ներքեւից» պահանջ կլինի եւ հասարակությունն ինքը` առանց արտաքին ճնշումների, կճանաչի Ցեղասպանությունը:
Կարինե Քալանթարյան