Մատչելիության հղումներ

Մեկնարկում է «Նարեկացի» կինոգործիչների մրցույթը


Ըստ մրցույթի կազմակերպիչ, ռեժիսոր Զարեհ Ճգնավորյանի, այս պայմանն անհրաժեշտ է, քանի որ «սփյուռքահայ ռեժիսորները ավելի մեծ հնարավորություններ ունեն եւ սխալ կլինի նրանց ֆիլմերը քննել տեղացի ռեժիսորների աշխատանքների հետ միասին»:

«Մրցույթի գաղափարը ավելի մեծ մի գաղափարի մասն է կազմում», - ասում է մրցույթի մյուս կազմակերպիչը՝ կոմպոզիտոր Ջոն Հոդյանը: - «Մտադրություն կա ստեղծել «Նարեկացի» ֆիլմերի կենտրոն կամ ստուդիա, որի միջոցով իրենց համարձակ մտքերը կինոժապավենին կկարողանան հանձնել տեղացի տաղանդավոր ռեժիսորները»:

Ջոն Հոդյանի հույս հայտնեց, որ այս մրցույթն իրենց կօգնի հայտնաբերել նոր անուններ:

Մրցույթին մասնակցելու հայտերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 15-ն է: Արդեն 2007 թվականի գարնանը «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվեն անվանակարգերում շահած 5 ֆիլմերը, իսկ հաղթողները կպարգեւատրվեն:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG