Մատչելիության հղումներ

Բարձր պարգեւներ՝ Հայաստանի պետական եւ զինվորական գործիչներին


Հայաստանի անկախության 15-֊ամյակի կապակցությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պարգեւներ է շնորհել պետական եւ զինվորական գործիչներին:

Պետականության կայացման եւ տնտեսության զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պարգեւատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

Պետականության կայացման, բանակաշինության եւ հայրենիքի պաշտպանունակության ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը պարգեւատրվել է «Տիգրան Մեծ» շքանշանով:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով է պարգեւատրվել Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, ինչպես նաեւ նրա տեղակալ Վահան Հովհաննիսյանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանը եւ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Կարեն Կարապետյանը:

Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի մի խումբ ծառայողներ արժանացել են շքանշանների եւ մեդալների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG