Արաբական «Ալ Ջազիրա» հեռուստակայանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 15-ամյակին նվիրված հեռուստահաղորդումների շարք է պատրաստել:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ANS գործակալությունը, «Ալ Ջազիրա»-ի թղթակիցը եղել է Լեռնային Ղարաբաղում, որտեղ հարցազրույց է վերցրել Արկադի Ղուկասյանից՝ ներկայացնելով նրան որպես երկրի նախագահ:
Ադրբեջանական արտգործնախարարությունը հաղորդաշարի կապակցությամբ հրահանգներ է տվել Արաբական Միացյալ Էմիրություններում Ադրբեջանի դեսպանին:
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Թաhիր Թաղիզադեն հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն համապատասխան ուսումնասիրություններից հետո կհրապարակի իր դիրքորոշումը:
«Ալ Ջազիրա»-ին ծավալուն հարցազրույց է տվել նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն անդրադարձել է հակամարտությունների կարգավորման, արաբական աշխարհի հետ Հայաստանի հարաբերությունների, տարածաշրջանային եւ այլ հարցերի: