Կիրակի օրը անցկացված հանրաքվեում Մերձդնեստրի բնակիչներն արտահայտվել են հանրապետության անկախության եւ հետագայում Ռուսաստանի հետ միավորվելու օգտին:
Ըստ հանրաքվեի նախնական արդյունքների, որ ռուսաստանյան utro.ru էլեկտրոնային պարբերականին են տրամադրել չճանաչված հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, նման ուղեգծի օգտին արտահայտվել են քվեարկությանը մասնակցած ընտրողների 97,1 տոկոսը: Դեմ են քվեարկել ընտրողների միայն 2,3 տոկոսը:
Հանրաքվեի դրված երկրորդ հարցին, որ վերաբերում էր Մերձդնեստրի անկախությունից հրաժարվելու եւ հետագայում Մոլդովայի կազմի մեջ մտնելու հնարավորությանը, դեմ են քվեարկել ընտրողների 94,6 տոկոսը, կողմ` 3,4 տոկոսը:
Հանրաքվեին մասնակցել են ընտրացուցակներում ընդգրկված ընտրողների 78,6 տոկոսը: