Այսօր Վիեննայում մեկնարկում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Գլխավոր համաժողովը: Ատոմային էներգետիկայի ոլորտում տիրող կացությունը գործակալության անդամ 140 պետությունները կքննարկեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում` մինչեւ սեպտեմբերի 22-ը:
Ինչպես տեղեկացնում է գործակալության մամլո ծառայության ղեկավար Պիտեր Ռիկվուդը, համաժողովի շրջանակներում կկազմակերպվի նաեւ առանձին եռօրյա միջոցառում, այդ քննարկման նպատակն է ուղիներ մշակել, որպեսզի խաղաղ նպատակներով օգտագործվող հարստացված ուրանը հումք չդառնա միջուկային զենքի արտադրության համար: Այս եռօրյա բանավեճին կմասնակցեն ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Սեմյուել Բոդմանը, Ռուսաստանի Ատոմային էներգետիկայի գործակալության ղեկավար Սերգեյ Կիրիենկոն: Ըստ Ռիկվուդի, Վիեննա կժամանի նաեւ Իրանի փոխնախագահ Քոլամ Ռեզա Աղազադեն, որի հետ գործակալության անդամ պետությունների ներկայացուցիչները մեկ անգամ եւս կքննարկեն Իրանի միջուկային ծրագրի ճակատագիրը:
Համաժողովի մեկնարկից մի քանի օր առաջ արդեն պարզ դարձավ, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաջատար անդամ պետությունները պատրաստվում են նոր գաղափար առաջ քաշել, որը հնարավորություն կտա վերահսկել միջուկային վառելիքի ցանկացած տեղաշարժ` նվազագույնի հասցնելով միջուկային զենք արտադրելու չարտոնված փորձերը: Խոսքը «վառելիքի միացյալ բանկ» ստեղծելու մասին է` յուրատեսակ պահեստարան, որից միջազգային վերահսկողության ներքո կարող են օգտվել ատոմային խաղաղ տեխնոլոգիաները զարգացնել ցանկացող բոլոր պետությունները: Ինչպես նշել է գործակալության ղեկավար Մոհամեդ Էլ-Բարադեին, ատոմային էներգիայի ցանկացած բարեխիղճ սպառող հնարավորություն կստանա օգտվել ստեղծվելիք «վառելիքի բանկի» պաշարներից: Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանն արդեն իսկ հայտարարել են, որ պատրաստ են միջազգային նման պահեստարան ստեղծելու դեպքում հարստացված ուրան տրամադրել:
Իրանի միջուկային ծրագրից ու վառելիքի բանկի ձեւավորումից բացի, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անդամ պետությունները առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում քննարկելու են նաեւ Հյուսիսային Կորեայի եւ Իսրայելի միջուկային օբյեկտներում տիրող կացությունը:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա