Մատչելիության հղումներ

Տիեզերք կթռչի առաջին կին տիեզերագնաց-զբոսաշրջիկը


Այսօր «Բայկոնուր» կենտրոնից ռուսական «Սոյուզ-9» տիեզերանավով ռուսաստանցի տիեզերագնաց Միխայիլ Տյուրինի եւ ամերիկացի Մայքլ Լոպես Ալեգրիայի հետ տիեզերք է թռչում առաջին կին տիեզերագնաց-զբոսաշրջիկը` Միացյալ Նահանգներում ծնված իրանական ծագումով Անուշե Անսարին:

Օրերս «Զվյոզդնի գորոդոկ»-ում` Մոսկվայի մոտ, Անսարիին, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել էր. - «Հիմնականում օրվա վերջում նրանք [իր հետ թռչող տիեզերագնացները] ասում են` վստահ եղիր, որ վայելում ես ամեն րոպեն, եւ հիշիր ողջ փորձառությունը»:

Անսարին, սակայն, ասում է, որ ինքը զբոսաշրջիկ չէ, եւ որ բավական ծրագրեր ունի իր տասնօրյա տիեզերական կյանքի համար:

Օրերս լրացել է Անուշե Անսարիի 40-ամյակը:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG