Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Միխայիլ Կամինինը, անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշարջանի օրակարգ «Ձգձգված հակամարտությունները ՎՈՒԱՄ-ի տարածաշրջանում եւ դրա հետեւանքները միջազգային խաղաղության, անվտանգության եւ զարգացման առումով» կետը ընդգրկելուն, հինգշաբթի օրը հայտարարել է, որ «Ռուսաստանը ի սկզբանե հանդես էր գալիս նման խնդիրների քաղաքականացման եւ այդ նպատակով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ձեւաչափն օգտագործելու դեմ»:
Պատասխանելով «Ինտերֆաքս» գործակալության հարցին` Կամինինը նաեւ ասել է. - «Մենք առաջվա պես համոզված ենք, որ բացարձակապես անարդյունավետ է նշված քայլը»:
Կամինինի խոսքերով, այդ քայլը նպատակ է հետապնդում «լղոզել» ղարաբաղյան, վրաց-օսական, վրաց-աբխազական եւ մերձդնեստրյան հակամարտությունների կարգավորման` գոյություն ունեցող ձեւաչափերը, որոնց ակտիվ մասնակցություն է բերում Ռուսաստանը:
«Համարում ենք, որ նշված հակամարտությունների կարգավորմանը ավելի մեծ չափով կնպաստեր ոչ թե ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ներգրավումը, այլ նպատակաուղղված, արդյունավետ աշխատանքը արդեն գոյություն ունեցող բանակցային մեխանիզմների շրջանակներում», - շեշտել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը: