Մատչելիության հղումներ

Պատվավոր կոչումների ու մեդալների են արժանացել մի խումբ լրագրողներ


Նախագահ Ռոբերտ Քոչարյանի սեպտեմբերի 14-ի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ պատվավոր կոչումներ եւ մեդալներ են շնորհվել լրագրության բնագավառի մի խումբ ներկայացուցիչների:

Նախագահի մամլո գրասենյանի հաղորդագրությումը տեղեկացնում է, որ «Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի» պատվավոր կոչում է շնորհվել Հայաստանի հանրային ռադիոընկերության եզդիների համար տրվող հաղորդումների բաժնի վարիչ Հասան Թամոյանին, «Հայոց Աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մկրտչյանին, ՀՀ Նախագահի լուսանկարիչ Մարտին Շահբազյանին, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանին, «Արմենպրես» լրատվական գործակալության լրագրող Վանիկ Սանթրյանին, Հայաստանի հանրային ռադիոընկերության քրդերի համար տրվող հաղորդումների բաժնի վարիչ Քյարամ Չոլոյանին:

Մովսես Խորենացու մեդալով են պարգեւատրվել Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծառայության ռեժիսոր Արթուր Գրիգորյանը, «Մեդիամաքս» լրատվական գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը, «Նովոյե Վրեմյա» թերթի լրագրող Նաիրա Մանուչարովան, «Գոլոս Արմենիի» թերթի լրագրող Մարինա Մկրտչյանը, Հայկական երկրորդ հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Կարինե Սարգսյանը:

Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի առաջին նախագահ Տիգրան Նաղդալյանը հետմահու պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով:

Տեղեկացվում է նաեւ, որ նախագահի սեպտեմբերի 12-ի կարգադրությամբ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ «Գոլոս Արմենիի» թերթի խմբագրակազմը պարգեւատրվել է ՀՀ նախագահի շնորհակալագրով` երկարամյա արդյունավետ աշխատանքի, Հայոց ցեղասպանության հիմնախնդրի լուսաբանման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG