Մատչելիության հղումներ

Եվրամիության հետ Վրաստանի Անհատական գործողությունների ծրագիրը կստորագրվի հոկտեմբերի սկզբին


Վրաստանի արտաքին գործերի նախարար Գելա Բեժուաշվիլին այսօր Թբիլիսիում հայտարարել է, որ Եվրամիության հետ Վրաստանի Անհատական գործողությունների ծրագիրը կստորագրվի հոկտեմբերի 2-3-ին, երբ տարածաշրջանային այցի շրջանակներում Վրաստանում կլինի Եվրամիության «եռյակը»:

Վրաստանի արտգործնախարարը, ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, նաեւ հույս է հայտնել, որ Հայաստանը եւ Ադրբեջանը մինչ այդ հաջողությամբ կավարտեն բանակցությունները «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւանություն» քաղաքականության շրջանակներում:

Եվրամիությունը, հիշեցնենք, ավելի վաղ որոշել էր, որ ցուցաբերելու է տարածաշրջանային մոտեցում եւ որեւէ երկիր չի առանձնացնելու: Այսինքն՝ նույնիսկ եթե Հարավային Կովկասի երկրներից որեւէ մեկի Անհատական գործողությունների ծրագիրը ավելի շուտ պատրաստ լինի, ծրագրերը կհաստատվեն միաժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG