Մատչելիության հղումներ

Ռուսաստանը պատրաստ է Եվրամիության հետ միասին աշխատել «բարդ, սուր կամ հակամարտ իրավիճակների» կարգավորման ուղղությամբ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավաստիացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է Եվրամիության հետ միասին աշխատել «ցանկացած բարդ, սուր կամ հակամարտ իրավիճակների» կարգավորման ուղղությամբ` որտեղ էլ դրանք ծագեն»:

«Դա վերաբերում է, առանց որեւէ բացառության, նաեւ հետխորհրդային տարածքին` Ղարաբաղ, Աբխազիա, Հարավային Օսիա, Մերձդնեստր», - ասել է Ռուսաստանի նախագահը «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբում սեպտեմբերի 9-ին կայացած քննարկման ժամանակ, որի սղագրությունը այսօր տեղադրվել է Կրեմլի պաշտոնական կայքէջում:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Վլադիմիր Պուտինը համոզված է նաեւ, որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նկատմամբ պետք է գործեն նույն կանոնները, որ գործում են Կոսովոյի նկատմամբ: Նա եվրոպական դիվանագիտության սխալ է համարում Մերձդնեստրում կարգավորման ռուսաստանյան նախաձեռնության ձախողումը:

Պուտինը ընդգծել է, որ միջազգային գործողությունները պետք է «ունիվերսալ», «համակարգված» լինեն, «ընդունվեն` հաշվի առնելով այդ գործընթացի բոլոր մասնակիցների շահերը». - «Ինչո՞վ է Կոսովոյի իրավիճակը տարբերվում աբխազականից կամ հարավօսականից: Ոչինչով էլ չի տարբերվում»:

«Միշտ չէ, որ հաջողվում է համաձայնեցնել մեր գործողությունները», - խոստովանել է Ռուսաստանի նախագահը, - «եւ դա բացասաբար է ազդում Եվրոպայում անվտանգության հարցերի վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG