Մատչելիության հղումներ

Ժակ Շիրակը Հայաստան կժամանի, հավանաբար, սեպտեմբերի 29-ին


Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի, հավանաբար, սեպտեմբերի 29-ին:

«Նախագահ Շիրակը Հայաստան այցելելու ցանկություն է հայտնել», - «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչը: - «Եթե այցը տեղի ունենա, այն կսկվի սեպտեմբերի 29-ին եւ կավարտվի հոկտեմբերի 1-ին»:

Ակնկալվում է, որ այցի ընթացքում Շիրակը պաշտոնապես կբացի Հայաստանում Ֆրանսիայի տարին:

«Ազատություն» ռադիոկայանի անանուն աղբյուրները Հայաստանի արտգործնախարարությունում ոչ պաշտոնապես հաստատեցին այս տեղեկատվությունը:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով Ֆրանսիա էր մեկնել 2005 թվականի ապրիլին:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG