Ինչպես տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, սեպտեմբերի 6-ին Արգենտինայի Կորդոբա նահանգի օրենսդիր մարմինը միաձայն ընդունել է թիվ 9315 օրինագիծը, որով Կորդոբա նահանգում ամեն տարվա ապրիլի 24-ը սահմանվում է որպես Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված Ցեղասպանության հիշատակման օր:
Օրինագիծը, որի հեղինակն է «Միավորում Կորդոբայի համար» խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Ալեխանդրա Վիգոն, նախատեսում է նաեւ Հայոց ցեղասպանության մասին դասընթացների անցկացում նահանգի դպրոցներում:
Օրենքն ուժի մեջ կմտնի Կորդոբա նահանգի նահանգապետի կողմից 10-օրյա ժամկետում հաստատվելուց հետո:
Արտգործնախարարությունը հայտնում է նաեւ, որ նմանատիպ օրենք ընդունվել է այս տարվա մայիսի 17-ին Բուենոս Այրես նահանգի խորհրդարանի կողմից եւ նահանգապետի վավերացումից հետո ուժի մեջ մտել հունիսի 2-ին:
Սպասվում է, որ մոտ ապագայում օրենքի ուժ կստանա նաեւ Հայոց ցեղասպանության հիշատակմանը նվիրված օրինագիծը, որը այս տարվա օգոստոսի 17-ին միաձայն ընդունվեց Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի օրենսդիր մարմնի կողմից: