Հինգշաբթի օրը բացվեց Հայ Հեղափոխական Դաշնակցության 10-րդ համաժողովը, որի ընթացքում կուսակցությունը փորձելու է ճշտել իր մարտավարությունը 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում` միայնա՞կ, թե՞ դաշինքով է Դաշնակցությունը մասնակցելու դրանց:
«Շատ բան կախված է այս ժողովից», - լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` շարունակելով. - «Բայց մինչեւ հիմա մեր ունեցած տրամադրությունն ու հայտարարած տրամադրությունը այն է եղել, որ մենք առանձին ենք գնալու ընտրություններին»:
Նա վստահեցրեց, որ կուսակցության ներսում որեւէ տարանջատում չկա ընտրությունների ընթացքում այս կամ այն քաղաքական ուժին սատարելու հարցում:
Իսկ հարցին, թե արդյոք Դաշնակցության մեջ կա մի խումբ, որը սատարում է Սերժ Սարգսյանին` որպես նախագահի հնարավոր թեկնածու, Մարգարյանը պատասխանեց. - «Դաշնակցության մեջ այդպիսի բան չի կարող լինել: Դաշնակցության մեջ որոշումները առնվում են ընկերների տեսակետների մեծամասնությամբ: Չենք կարող այս կամ այն անձի հետեւորդ լինել. նույնիսկ Դաշնակցության մեջ անձինք հետեւորդ չունեն»:
Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը համաժողովի բացմանը հրավիրված հյուրերի թվում էր:
Բացելով համաժողովը` Հրանտ Մարգարյանը նկատեց, որ Հայաստանի զարգացումը խոչընդոտող երեւույթները` կոռուպցիան, աղքատացումը, անպատժելիությունը ու անարդարությունը` կարող է հաղթահարել այն քաղաքական ուժը, որն ունի ծրագիր, աշխարհայացք եւ քաղաքական կամք. - «Իսկ այդ քաղաքական ուժը Դաշնակացությունն է»:
Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը` շեշտելով, որ իր գլխավորած ՀՀԿ-ն եւ Դաշնակցությունը ունեն շատ ընդհանրություններ, ինչի վառ ապացույցը կոալիցիայի ստեղծումն էր:
Արտգործնախարար Վարդան Օսկանյանը իր ելույթում ասաց, որ ՀՅԴ-ին միշտ հատուկ է եղել պահանջատիրությունը, սակայն այսօր Հայաստանում նաեւ ներքին պահանջատիրության խնդիր կա:
«Պահանջատիրություն, որ մեր երկրում տիրի օրինապահությունը, առավել արմատավորվի եւ խորանա կարգուկանոնը», - ասաց Օսկանյանը: - «Պահանջատիրություն, որեպսզի մենք կարողանանք ավելի արդյունավետ պայքարել կոռուպցիայի ու հովանավորչության դեմ»:
Ռուզաննա Ստեփանյան