Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլին բողոքի նոտա է ներկայացրել Ռուսաստանի արտգործնախարարություն՝ սեպտեմբերի 2-ին Ռուսաստանի «Ռոսիա» պետական հեռուստաալիքով ցուցադրված՝ Լեռնային Ղարաբաղի անկախության 15-ամյակի տոնակատարության ռեպորտաժի կապակցությամբ:
Դեսպան Բյուլբյուլ օղլին «Ազերթաջ» գործակալությանը հայտնել է, թե «պետական հեռուստաալիքով այդ ռեպորտաժի ցուցադրումը հակասում է երկկողմ համաձայնագրերին, չի համապատասխանում Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, չեզոքության սկզբունքին եւ վնասում է ադրբեջանա-ռուսական հարաբերությաններին»:
Նոտայում, հաշվի առնելով խնդրի կարեւորությունը, պահանջ է ներկայացվում «համապատասխան միջոցներ ձեռնարկել հետագայում նման երեւույթներ թույլ չտալու համար»: