Մատչելիության հղումներ

«Բաքուն եւ Երեւանը խոստացել էին համաձայնագիրը ստորագրել մինչեւ տարեվերջ»


Վկայակոչելով լավատեղյակ աղբյուրներ` ադրբեջանական «Զերկալո» թերթը այսօր գրում է, թե դեռեւս անցյալ տարի Վաշինգտոնը պաշտոնական Բաքվից եւ Երեւանից ստացել էր ղարաբաղյան խնդրի կարգավորման համաձայնագիրը մինչեւ 2006 թվականի վերջը ստորագրելու խոստում:

Թերթի մեկնաբանը պատահական չի համարում, որ Միացյալ Նահանգներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պաշտոնական այցի շրջանակներում կայացած բանակցությունների ավարտին ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը հայտարարել էր, թե համոզված է, որ 2006 թվականին հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններում բեկում է արձանագրվելու:

«2006 թվականը մոտենում է ավարտին, բայց խնդրի կարգավորման հարցում որեւէ առաջընթաց չկա: Մեր աղբյուրների պնդմամբ, պաշտոնական Վաշինգտոնն այս քայլը որակում է իբրեւ նախնական պայմանավորվածությունների խախտում, նախեւառաջ՝ Ադրբեջանի կողմից», - գրում է «Զերկալո»-ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG