Մատչելիության հղումներ

Մեղադրող կողմը պահանջում է Արման Բաբաջանյանին դատապարտել 4,5 տարվա ազատազրկման


Երկուշաբթի օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում դատախազ Ժաննա Կոտիկյանը միջնորդեց «Ժամանակ - Երեւան» թերթի գլխավոր խնբագիր Արման Բաբաջանյանին դատապարտել 4,5 տարվա ազատազրկման:

Բաբաջանյանը մեղադրվում է փաստաթղթեր հափշտակելու եւ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար:

«Մեր երկիրը գտնվում է այնպիսի վիճակում, որ մեկ զինվոր ավելի ունենալը մեր երկրի համար անհրաժեշտություն է», - խիստ պատիժ սահմանալու իր միջնորդությունը հիմնավորեց Կոտիկյանը:

Միջնորդությունը արժանացավ դատարանի դահլիճում հավաքված «Ժամանակ - Երեւան» թերթի լրագրողների ծաղրական «բրավո»-ներին:

Բաբաջանյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը մեղադրողի միջնորդությունը որակեց «չարության պոռթկում, որը ոչ մի կապ չունի արդարադատության հետ»:

Պաշտպանական կողմը պնդեց, որ դատարանում չի ապացուցվել, որ Արման Բաբաջանյանը փաստաթղթեր է հափշտակել, ուստի պահանջեց այդ մասով կարճել գործը:

Դատավարությունը կշարունակվի սեպտեմբերի 8-ին:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG